Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայիսի 25-ին Ղրիմի խորհրդարանը հանրաքվե կանցկացնի

Մայիսի 25-ին Ղրիմի խորհրդարանը հանրաքվե կանցկացնի
28.02.2014 | 12:25

Ղրիմի խորհրդարանը մտադիր է շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել մայիսի 25-ին` ՈՒկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների օրը, իր տեսաուղերձում ասել է Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: Նա նշել է, որ Ղրիմի խորհրդարանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով` չնայած ՈՒկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններին: «Իրավիճակը մնում է լարված: Երեկ հակամարտություն էր հրահրվել: Ծայրահեղական տարրերը մեզ թույլ չէին տալիս Բարձրագույն խորհրդի նիստ անցկացնել: Այսօր իմ նախաձեռնությամբ արտահերթ նիստ տեղի կունենա, որի ընթացքում կքննարկենք ինքնավարության համար կարևոր հարցեր»,- ասել է նա:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ