Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՈՒկրաինային կայունացման գործում, հաղորդում է Deutsche Welle-ը:
«ԵՄ-ն աջակցում է ՈՒկրաինային, եթե խոսքը իրավունքների և ազատության պաշտպանության մասին է»,- հայտարարել է կանցլերը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների առաջ: Մերկելը համոզված է, որ Առաջին աշխարհամարտից 100, Երկրորդ աշխարհամարտից 75 տարի հետո Եվրոպայում նոր պատերազմ անհնար է այլևս պատկերացնել: