Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերագույն ռադան ՈՒկրաինան չի թողնում առանց ռուսական հեռուստաընկերությունների

Գերագույն ռադան ՈՒկրաինան չի թողնում առանց ռուսական հեռուստաընկերությունների
28.02.2014 | 19:10

Գերագույն ռադայից հետ է կանչվել ՈՒկրաինայի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումն արգելող օրենքի նախագիծը:

ՈՒկրաինայի հեռուստահաղորդակցման պալատի ներկայացուցիչները նշել են, որ փաստաթուղթը լրագրողական հանրության կողմից արժանացել է խիստ քննադատության, և առաջարկվել է այն վերանայել:
«Հույս ունենք, որ պատգամավորների նախաձեռնությունը, որն առնչվում է մարդու իրավունքներին և ազդեցություն ունի այդ շրջանակներում, կներգրավի քաղաքացիական հասարակության ինստիտուտները»,- նշված է պալատի հայտարարության մեջ:
Օրենքի նախագծի դեմ ավելի վաղ արտահայտվել էին միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատության հարցերով կոմիտեի ղեկավար Դունյա Միյատովիչը հայտարարել էր, որ Ռադայի կողմից փաստաթղթի ընդունումը ամբողջությամբ սպառնալիքի տակ է դնում ԶԼՄ-ների ազատությունն ու բազմակարծությունը: ՈՒկրաինայում արտասահմանյան հեռուստա- և ռադիոալիքների հեռարձակման արգելումը փետրվարի վերջին առաջարկել էին ուկրաինական ազգայնական «Ազատություն» կուսակցության պատգամավորները: Դրանով սահմանափակվում է այն ԶԼՄ-ների հեռարձակումը, որոնք չեն հաստատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հեռուստաընկերությունների հեռարձակման դրույթը:
Բացի ՌԴ-ից կոնվենցիան մինչ օրս չեն վավերացրել նաև Շվեդիան, Նիդերլանդները, Մոնակոն, Լյուքսեմբուրգը, Դանիան, Բելգիան և այլ երկրներ:
ՈՒկրաինան փաստաթուղթը ստորագրել էր դեռևս 1996 թ., չնայած Ռադան այն վավերացրել էր միայն 2009 թ. մարտին:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ