Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կլիչկոն զգուշացրել է Պուտինին

Կլիչկոն զգուշացրել է Պուտինին
01.03.2014 | 11:45

«Ես կարող եմ միայն զգուշացնել Ռուսաստանի նախագահին` Յանուկովիչին ընդունելու և արյունոտ բռնապետին պաշտպանություն տրամադրելու համար»,- ասել է «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն գերմանական Bild-ին: Կլիչկոն, ով պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար, նշել է, որ «Յանուկովիչը պետք է պատասխան տա իր գործողությունների համար Ուկրաինայի դատարանի առջև»: Թերթը նշում է, որ այսօր ամենից կարևոր հարցն այն է, թե ինչպես կվարվի Ռուսաստանը Վիկտոր Յանուկովիչի հետ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի` արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել է Ռուսաստան և երեկ Դոնի Ռոստովում ասուլիս տվել:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ