Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մեկնարկել է Յանուկովիչի արտահանձնման գործընթացը

Մեկնարկել է Յանուկովիչի արտահանձնման գործընթացը
01.03.2014 | 11:47

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է պատրաստել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ՌԴ տարածքից արտահանձնման (էքստրադիցիայի) ենթարկելու փաստաթղթերը և այդ նպատակով դիմում է հղել ՌԴ համապատասխան ատյաններին: Գլխավոր դատախազությունից unian.net-ին ասել են, որ Յանուկովիչը երեկ Դոնի Ռոստովից ասուլիսով հաստատել է իր` փաստացի ՌԴ-ում գտնվելու հանգամանքը և գլխավոր դատախազությունը պատրաստ է նրան բերել Ուկրաինա:
Նշենք, որ փետրվարի 26-ին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին հայտարարել էր, որ նախկին նախագահ Յանուկովիչի և ՆԳՆ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Փետրվարի 27 -ին Յանուկովիչը ՌԴ իշխանություններից խնդրել էր ապահովել իր անձնական անվտանգությունը: ՌԴ իշխանությունները բավարարել էին այդ խնդրանքը:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ