Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շվեյցարիան կպատժի Յանուկովիչին և նրա որդուն

Շվեյցարիան կպատժի Յանուկովիչին և նրա որդուն
01.03.2014 | 11:48

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը հրապարակել է ուկրաինացի նախկին այն չինովնիկների ցուցակը, որոնց բանկային հաշիվները կսառեցվեն:

Այսպիսով` Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշի, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովայի, բնապահպանության նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու, Խարկովի նախկին քաղաքապետ Գենադի Կերնեսի, եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, ագրարային քաղաքականության և պարենի նախկին նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկի և մի շարք այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պատժամիջոցները կկիրառվեն նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա որդու` գործարար, ատամնաբույժ Ալեքսանդր Յանուկովիչի նկատմամբ:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ