Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախկին նախագահները կոչ են անում չեղյալ համարել Խարկովի համաձայնագիրը

Նախկին նախագահները կոչ են անում չեղյալ համարել Խարկովի համաձայնագիրը
02.03.2014 | 12:16

Ուկրաինայի երեք նախկին նախագահներ` Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն համատեղ հայտարարություն են տարածել, որով գործող իշխանություններին կոչ են անում չեղյալ համարել Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի տեղակայման մասին 2010թ.-ին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված Խարկովի համաձայնագիրը: Հայտարարության մեջ ասվում է, որ պատմության մեջ առաջին անգամ ուկրաինացի ժողովուրդը բախվել է ճգնաժամի, որը սպառնում է երկրի ինքնիշխանությանն ու պետականությանը, որը կարող է հանգեցնել Ուկրաինայի ոչնչացմանը: Երեք նախագահները կարծում են, որ Ռուսաստանը` օգտվելով Ուկրաինայի ներքին քաղաքական իրավիճակից, «որոշել է խաղարկել, այսպես կոչված, ղրիմյան խաղաքարտը` իր շահերի համար»: «Ղրիմը Ուկրաինայի տարածքն է, դա աքսիոմա է Ուկրաինայի ցանկացած քաղաքացու համար, ուկրաինացի յուրաքանչյուր քաղաքական գործչի համար: Այդ թեմայով սպեկուլյացիան, ոտնձգությունը Ուկրաինայի տարածքի նմատմամբ, անթույլատրելի են», -ասված է հայտարարության մեջ: Նախկին նախագահները Ռուսաստանին կոչ են արել հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ