ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վաղը` մարտի 4-ին կայցելի Կիև: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
«ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի անցումային կառավարության հետ խորհրդակցությունների համար Կիևում է լինելու երեքշաբթի», -հայտարարել է պաշտոնյան: Վերջինիս հաղորդմամբ Քերրին «կխոսի այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում է Ուկրաինային քաղաքականապես աջակցելու» և օգնելու համար` այն հարցերում, որոնց կարիքը զգում է այդ երկիրը: Նշենք, որ սա կլինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցելությունը Ուկրաինա: