Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դմիտրի Յարոշի նկատմամբ գործ են հարուցել

Դմիտրի Յարոշի նկատմամբ գործ են հարուցել
03.03.2014 | 14:31

Ռուս քննիչները գործ են հարուցել ուկրաինացի ընդդիմադիր` «Աջ հատվածի» ղեկավար Դմիտրի Յարոշի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքով Յարոշը «հակառուսական ուժերին հրապարակավ կոչ է արել ծայրահեղ գործողությունների և ահաբեկչության` Ռուսաստանի տարածքում»:

«Քննիչները պետք է դատարանին խնդրեն հեռակա կարգով Յարոշին ձերբակալելու որոշում ընդունել, իսկ հետո կհայտարարեն միջազգային հետախուզում»,- ասել է Մարկովը: Հիշեցնենք, որ «Աջ հատվածի» ղեկավար Դմիտրի Յարոշը դիմել էր Չեչնիայի իսլամիստ ծայրահեղականների ղեկավար Դոկու Ումարովին` աջակցության խնդրանքով, իսկ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, թե խոստանում է սպանել Յարոշին:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ