ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի օրը կրկին բաց նիստ կգումարի՝ ՈՒկրաինայի իրավիճակը քննարկելու համար, հայտնել է ԱԽ ներկայացուցիչ, Նիդերլանդների մշտական ներկայացուցիչ Սիլվի Լուկասը: «Անվտանգության խորհրդի նախագահը կցանկանար խորհրդի անդամներին տեղեկացնել, որ այսօր՝ 15:30-ին (0:30 Երևանի ժամանակով), բաց նիստ տեղի կունենա, որի օրակարգն է՝ 2014-ի փետրվարի 18-ին ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչի՝ ԱԽ նախագահին ուղղված նամակը»,-նշվում է հաղորդագրության մեջ: