ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են ՈՒկրաինայի իշխանության ճգնաժամի հաղթահարման և Ղրիմի ինքնավար հանրապետության շուրջ լարվածության թուլացման ճանապարհները: «Մենք մտադիր ենք քննարկել Ուկրաինայի լարվածության թուլացման և հնարավոր քաղաքական երկխոսության հարցերը»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Նա հաստատել է, որ հանդիպումից հետո ինքն իրավիճակը քննարկելու է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մարտի 5-ին Էշթոնը ծրագրում է մեկնել Ուկրաինա: