Չի կարելի թերագնահատել Ռուսաստանի և ԵՄ-ՌԴ հարաբերությունների դերը ոչ միայն եվրոպական երկրների համար, այլև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի` հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը, որ նախագահում է ԵՄ-ում: «Անհրաժեշտ է ՈՒկրաինայի ճգնաժամը լիցքաթափել,-ասել է նա,-մենք չպետք է վերադառնանք սառը պատերազմին: Եվրոպական քաղաքականությունը սկզբունքային է: Մեզ համար միջազգային իրավունքի պահպանումը, գործող սահմանները, տարածքային ամբողջականությունը, պետության ինքնիշխանությունը հարգելը հիմնարար սկզբունքներ են»: Հունաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԵՄ խորհրդի պատասխանը պետք է լինի պարզ, համապարփակ, սառնարյուն և արդյունավետ: Եվրոպացի նախարարները կողմ են Ուկրաինայի ու Ռուսաստանի ուղիղ երկխոսությանը Ղրիմում ստեղծված իրավիճակի շուրջ և «խնդրի դիվանագիտական լուծման ու լարվածության փուլային նվազեցման» կոչ են անում: Նրանք Կիևին հորդորել են հարգել ազգային փոքրամասնությունների շահերը: