Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մեդվեդև-Բայդեն հեռախոսազրույց

Մեդվեդև-Բայդեն հեռախոսազրույց
03.03.2014 | 23:10

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան հաղորդել է, որ շարունակվել է Ուկրաինայի իրավիճակի քննարկումը: Մեդվեդևը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ՈՒկրաինայի բոլոր քաղաքացիների շահերը, այդ թվում` ղրիմաբնակների, նաև Ռուսաստանի քաղաքացիների, որ գտնվում են ՈՒկրաինայում: Հեռախոսազրույցում անդրադարձ չի եղել հնարավոր տնտեսական պատժամիջոցների և մեծ ութնյակի գագաթնաժողովի հարցերին:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ