Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չինաստանը հարգում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը

Չինաստանը հարգում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը
04.03.2014 | 11:12

«Չինաստանը կողմնակից է երկրի ներքին գործերին չխառնվելու սկզբունքին և հարգում է ՈՒկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեյը: Վերջինս՝ նկատի ունենալով ՈՒկրաինայի ներքաղաքական իրավիճակը, ասել է, թե տեղի ունեցող իրադարձությունները «ունեն իրենց պատճառները»: Չինաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Լի Բաոդունը՝ նկատի ունենալով Ուկրաինայի ներքին գործերին ռուսական ռազմական միջամտությունը, ասել է. «Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը ՈՒկրաինայում: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարցը լուծել խաղաղ ճանապարհով»: Բաոդունը նույնպես ընդգծել է, որ Չինաստանը դեմ է Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությանը:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ