ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոչ մի բուժհիմնարկում չեն կարողացել հաստատել տեղեկությունը, թե ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի նոպայից: Այս մասին տեղեկացնում է glavcom.ua-ի թղթակիցը: Ավելի վաղ Եվրամայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդն իր ֆեսյբուքյան էջում գրել էր. «Մահացել է Յանուկովիչը: Քիչ առաջ այդ մասին ինձ հեռախոսով ասաց ընկերս` Ռոստովի սրտաբանական կենտրոնից: Յանիկին տեղափոխել են այնտեղ մարտի 3-ի գիշերը, մոտ ժամը 11-ին` սրտի նոպայով, իսկ մեկ ժամ անց նա մահացել է»: