Արևմուտքը մտադիր է խիստ հակադարձել Ռուսաստանի ագրեսիային։
Տնտեսապես առավել զարգացած յոթ երկրները հայտարարել են, որ չեն մասնակցի հունիսին Սոչիում նախատեսված միջազգային գագաթնաժողովին։
Դեռ Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանը միացել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Ֆրանսիային, Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային՝ այդպիսով ձևավորելով Մեծ ութնյակը։
Հիմա, դեռ ոչ պաշտոնապես, վերականգնվում է հին ձևաչափը՝ Մեծ յոթնյակը՝ ի պատասխան ռուսական ռազմական ներխուժմանը Ուկրաինա։