Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի անունից հրապարակել է Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն, ըստ որի՝ դրանք հակասում են Մեծ յոթնյակի և Մեծ ութնյակի որդեգրած սկզբունքներին և արժեքներին։ Հայտարարությունը Ռուսաստանի քայլերը որակում է «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ ոտնահարում»։ Մեծ յոթնյակն իր հայտարարությամբ հավաստիացրել է, որ կաջակցի Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսական օգնություն ստանալու հարցի շուրջ բանակցություններում։