Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վիկտոր Յանուկովիչը Պուտինին խնդրել է զորքեր մտցնել ՈՒկրաինա

Վիկտոր Յանուկովիչը Պուտինին խնդրել է զորքեր մտցնել ՈՒկրաինա
04.03.2014 | 18:41

Ուկրաինայի իշխանազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ռուսական զորքերի օգնությամբ պաշտպանել Ուկրաինայի բնակչությանը և պահպանել կայունությունը երկրում՝ մարտի 4-ին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում, որ հրավիրվել էր Ռուսաստանի նախաձեռնությամբ: Նա կարդացել է Յանուկովիչի մարտի 1-ով թվագրված նամակը և ցուցադրել լուսապատճենը: Նամակում Յանուկովիչը պնդում է, որ Կիևում իշխանության բռնազավթում է կատարվել, «քաոս և անարխիա է տիրում», և երկիրը «քաղաքացիական պատերազմի շեմին է»: «Մարդկանց կյանքը և անվտանգությունը, հատկապես հարավ-արևելքում ու Ղրիմում, սպառնալիքի տակ են: Արևմտյան երկրների ներգործությամբ բացահայտ ահաբեկչություն ու բռնություններ են կատարվում: Մարդկանց հետապնդում են քաղաքական ու լեզվական հատկանիշներով»,- գրել է Վիկտոր Յանուկովիչը: Իր նշած պատճառներով էլ նա խնդրում է օգտագործել ռուսական զինված ուժերը՝ օրինականության, խաղաղության, կարգուկանոնի, կայունության վերականգնման ու Ուկրաինայի բնակչության պաշտպանության համար:

Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը պնդում է Յանուկովիչի և ընդդիմության միջև փետրվարի 21-ին ստորագրված համաձայնագրի կատարման անհրաժեշտությունը: Նա գտնում է, որ երկրում համազգային հանրաքվեի արդյունքներով պետք է սահմանադրական բարեփոխում անցկացվի, ձևավորվի «ազգային միասնության լեգիտիմ կառավարություն՝ հաշվի առնելով բոլոր քաղաքական ուժերի և տարածաշրջանների շահերը»:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ