Ամերիկյան լրատվամիջոցների գերակշիռ մասը ռուսական ներխուժումը Ղրիմ անվանել է կատարված փաստ: The New York Times-ը «Կրեմլը զորքեր է մտցրել Ուկրաինա, ԱՄՆ-ը դատապարտում է» վերնագրով հրապարակման մեջ գրում է. «Ռուսական զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Ղրիմի հիմնական ավտոմայրուղիները, օդանավակայանը և տրանսպորտային հանգույցները, շրջապատել են ղրիմյան քաղաքների վարչական շենքերը: Զինվորականները իրականացրել են ուրբաթ օրը սկսված գաղտնի օպերացիան՝ տարածքը վերահսկողության տակ վերցնելու նպատակով, տարածք, որի բնակչության մեծամասնությունը աջակցում է Ռուսաստանին»: Թերթը ճշտում է, որ զինվորականների արտահագուստը տարբերանշաններ չունի, բայց նրանք տեղաշարժվում են ռուսական համարանիշներով մեքենաներով: Այս գործողությունները թերթն անվանում է «կոշտ հակադարձում» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ Ռուսաստանին կոչ էր անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:
The New York Times-ը վստահ է, որ Կրեմլը հարկադրված կլինի վճարել ռազմական միջամտության համար: