Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբամայի նախագահության ամբողջ ժամանակամիջոցի գլխավոր մարտահրավերը

Օբամայի նախագահության ամբողջ ժամանակամիջոցի գլխավոր մարտահրավերը
04.03.2014 | 18:50

The Washington Post-ի էջերում Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը գրում է, որ ԱՄՆ-ը պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառի ռուսական պետական ֆինանսական հաստատությունների նկատմամբ, ընդլայնի Մագնիցկու օրենքի գործարկումը Պուտինի և նրա մերձավոր շրջապատի վրա, դադարեցնի Ռուսաստանի հետ առևտրային համագործակցության խորացման բոլոր բանակցությունները, ՆԱՏՕ-ի երկրների խորհրդի արտահերթ նիստ հավիրի և մոբիլիզացնի զորքերը Ուկրաինային հարևան երկրներում, ԱՄՆ-ի ռազմածովային ուժեր ուղարկի Սև ծով, դատապարտի ռուսական ագրեսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ձեռնարկի Մեծ ութնյակից Ռուսաստանի հեռացումն ու կասեցնի Սոչիում հունիսյան գագաթնաժողովի անցկացումը: Ռուսաստանի գործողություններին արձագանքելու անհրաժեշտությունը Դևիդ Կրամերն անվանել է Օբամայի նախագահության ամբողջ ժամանակամիջոցի գլխավոր մարտահրավեր: Հենց այդ արձագանքի մասին են դատելու Օբամայի նախագահության երկու ժամկետները նշելիս՝ արդեն չասած, որ այդ արձագանքից է կախված Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԱՄՆ-ի ապագան: «ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը առանց այդ էլ թուլացել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում Օբամայի անվստահ դիրքորոշման հետևանքով: Եթե միահեծան բռնապետ Պուտինին թույլատրվի անպատիժ հարձակվել հարևան երկրի վրա, վստահությունը ընդհանրապես կվերանա: Դաշնակիցները կդադարեն մեզ հավատալ, թշնամիները՝ մեզնից վախենալ և աշխարհը կդառնա շատ ավելի նվազ անվտանգ»,- ասել է Կրամերը:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ