Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«ՊԱԿ-ի նախկին գնդապետ, որ երազում է վերականգնել Ռուսական կայսրությունը»

«ՊԱԿ-ի նախկին գնդապետ, որ երազում է վերականգնել Ռուսական կայսրությունը»
04.03.2014 | 18:52

The Daily Beast ինտերնետային կայքը հրապարակել է հարցազրույց Արիզոնայի սենատոր Ջոն Մաքքեյնի հետ: «Հունիսյան գագաթնաժողովից հրաժարվելու Օբամայի սպառնալիքը ծիծաղելի է»,- ասել է Մաքքեյնը: Նա գտնում է, որ բացի դրանից Ռուսաստանին պետք է հեռացնել բարձրամակարդակ բոլոր միջազգային համաժողովներից, «որովհետև Պուտինն ամենից շատ սիրում է փայլատակել միջազգային ասպարեզում»: Սենատորը կարծում է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, վերսկսել հակահրթիռային պաշտպանության համակարգի գործարկումը Արևելյան Եվրոպայում և Վրաստանը ներառել ՆԱՏՕ-ի կազմում: Մաքքեյնը Պուտինին անվանում է «ՊԱԿ-ի նախկին գնդապետ, որ երազում է վերականգնել Ռուսական կայսրությունը»:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ