Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը պատրաստ է հաշտվել հետևանքների հետ, եթե խոսքն իր շահերի մասին է

Ռուսաստանը պատրաստ է հաշտվել հետևանքների հետ, եթե խոսքն իր շահերի մասին է
04.03.2014 | 18:54

The New York Times-ի մեկնաբան Պիտեր Բեյքերը գտնում է, որ Ռուսաստանին այդքան էլ հեշտ չէ հարկադրել վճարել Ուկրաինա ներխուժման դիմաց: Բեյքերը գրում է. «Օբաման կարող է չգնալ Ռուսաստան՝ ութնյակի հունիսյան գագաթնաժողովին, հրաժարվել առևտրային համագործակցությունից, Ռուսաստանին հանել ութնյակից կամ նավեր ուղարկել տարածաշրջան: Այսինքն՝ այն ամենը, որ Բուշի վարչակարգն առաջարկում էր 2008թ.-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ, սակայն այդ պատժամիջոցներն այնքան էլ գործուն չէին»: «ԱՄՆ-ը այդքան էլ շատ հնարավորություններ չունի: Վերջին տարիները վկայում են, որ Ռուսաստանը պատրաստ է հաշտվել հետևանքների հետ, եթե խոսքն իր շահերի մասին է»:
ԱՄՆ-ի Կոնգրեսում ուկրաինական բարեկամական խմբի համանախագահ Մարսի Կապտուրը BuzzFeed-ին հարցազրույցում ասել է, որ հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը. «ԱՄՆ-ի տարածք, ի տարբերություն Ռուսաստանի, երբեք ոչ ոք չի ներխուժել: Պուտինի փոխարեն եթե ես էլ լինեի նախագահ, ինձ էլ կանհանգստացներ Ուկրաինայում իշխող Տարածաշրջանների կուսակցության փլուզումը և իրավիճակը Ղրիմում»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ