Կարնեգիի հիմնադրամի ղեկավարներ Յուջին Ռումերը և Էնդրյու Վայսը Politio-ում գրում են, որ նույնքան թեթև հաղթանակ, որքան 2008թ.-ին Վրաստանում, Կրեմլը չի կարող ունենալ: «Նույնիսկ եթե ռուսալեզու արևելքում շատերը ցանկանան դառնալ ՌԴ-ի 90-րդ սուբյեկտ (2008թ.-ից Ռուսաստանում կա ոչ թե 89, այլ 83 տարածաշրջան), արևմուտքում, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը դաժան մարտեր է մղել պարտիզան ազգայնականների դեմ, զինված դիմակայությունն ավելի ուժեղ կլինի»: Ուկրաինա ներխուժումը ակնհայտորեն կհանգեցնի ՆԱՏՕ-ի պատասխան գործողություններին, քանի որ դաշինքի շատ անդամներ հարևան են Ուկրաինային և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները կընկալեն իբրև սպառնալիք իրենց անվտանգությանը: Ներխուժման գլխավոր հետևանք Ռումերը և Վեյսը համարում են Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների փաստական խզումը: «Եթե Պուտինն իրոք իրականացնի իր սպառնալիքը և զորքեր մտցնի ՈՒկրաինա, դա կնշանակի «թավշե հեղափոխությունների» դարաշրջանի ավարտ, որոնք սկսվել էին սառը պատերազմից հետո: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում դա անհամեմատ մեծ վնաս կունենա, քան Վրաստան ներխուժումը: Դա կլինի վերադարձ ոչ թե 2008, այլ՝ 1968 թվական»,- գտնում են Կարնեգի հիմնադրամի ղեկավարները: