Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Թույլ և տրոհված Ուկրաինան ձեռնտու է Պուտինին»

«Թույլ և տրոհված Ուկրաինան ձեռնտու է Պուտինին»
04.03.2014 | 19:12

Բրիտանական թերթերը Կրեմլի գործողությունները Ղրիմում անվանում են Պուտինի ստանդարտ մարտավարությունը, որ Արևմուտքին ծանոթ է ԽՍՀՄ-ի ժամանակներից: The Guardian-ը այդ մարտավարության մասին գրում է «Շեշտը դրվում է մեքենայությունների, անսպասելիության և սադրանքի վրա, երբ սրվում է ճգնաժամի զգացումը, որին հետևում է օգնության խնդրանքը». Այդ ամենը Արևմուտքն արդեն տեսել է 2008թ.-ին Վրաստանում հակամարտության ժամանակ:

Ռուսաստանի խնդիրը Ղրիմում The Guardian-ը համարում է ուկրաինական նոր իշխանության հեղինակության խարխլումը (իսկ թույլ և տրոհված Ուկրաինան ձեռնտու է Պուտինին) և վերստին ռուսական ռազմավարական շահերի ընդգծումն այդ տարածքում: Պուտինի համար կարևոր է պահել Ուկրաինան, որը ձգտում է Արևմուտքի հետ համագործակցության:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ