The Times-ը գրում է, որ Ռուսաստանի գործողություններին Արևմուտքի պատասխանն ակնհայտ է, բայց միայն «տեսականորեն»: «Պարոն Պուտինը հիմար չէ: Սիրիայի իրավիճակին Արևմուտքի անկազմակերպ պատասխանից հետո նա գիտի, որ արևմտյան քաղաքական գործիչների համար ավելի հեշտ է խոսել, քան ինչ-որ քայլեր անել»: Ավելի շուտ չմիջամտելու քաղաքականությունը, որ որդեգրել են Եվրոպան և ԱՄՆ-ը, հարուցեց ներկա ճգնաժամը, քան Պուտինի ագրեսիվ դիրքորոշումը, որի հետևանքով հերթական անգամ վատթարացան Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունները: «Միշտ տարօրինակ էր հաշվարկել, որ նոր, ոգով մեզ ավելի մոտ Ռուսաստանը հանկարծ կմիանա Արևմուտքին, բայց Ուկրաինայի կայունության համար կարելի էր ավելին անել»,- գրում է The Times-ը: