Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Գլխավոր խնդիրը հիմա Ռուսաստանին հետ պահելն է Ուկրաինայի ռուսախոս արևելքից»

«Գլխավոր խնդիրը հիմա Ռուսաստանին հետ պահելն է Ուկրաինայի ռուսախոս արևելքից»
04.03.2014 | 19:17

The Telegraph-ի կարծիքով՝ Արևմուտքը հարկադրված է ակտիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի ամբողջականության պաշտպանության համար, քանի որ կա 1994թ.-ի բուդապեշտյան համաձայնագիրը և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության պակտը: Թերթը նշում է, որ «հաշվի առնելով ռուսական տնտեսության վատ վիճակը՝ Մոսկվան հազիվ թե իրեն թույլ տա Արևմուտքի հետ բախում»: Այդուհանդերձ The Telegraph-ը նկատում է, որ Դաշնային Խորհրդի թույլտվությունը ստանալով ՈՒկրաինա զորքեր մտցնելու համար՝ Պուտինն ակնհայտորեն գիտեր արևմտյան պատժամիջոցների հավանականության մասին, բայց չվախեցավ. «Պարոն Պուտինը հիշում է, որ նման սպառնալիքներ հնչեցին 2008թ.-ին Ջորջ Բուշի վարչակարգից, բայց Օբամայի պաշտոնակալությունից հետո 2009թ.-ին ԱՄՆ-ը նորից առաջարկեց Ռուսաստանին շարունակել «վերաբեռնման» քաղաքականությունը»:

Քննարկելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր հակագործողությունները Ռուսաստանի դեմ՝ The Independent-ը եզրակացնում է, որ ամենաարդյունավետը կլինեն ոչ թե ռազմական գործողությունները, այլ տնտեսական պատժամիջոցները՝ Բոսֆորի նեղուցի փակումը Թուրքիայի կողմից, ռուս պաշտոնյաների արտասահմանյան հաշվեհամարների սառեցումը, Մագնիտսկու օրենքի ընդլայնումը: The Telegraph-ի հեղինակների կարծիքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ը հիմա պետք է ոչ այնքան սպառնան Ռուսաստանին, որքան աջակցեն ուկրաինական նոր ղեկավարությանը և վստահ լինեն, որ նրանք ոչինչ չեն անի, որը Պուտինին առիթ տան զորքերը Արևելյան Ուկրաինա մտցնելու համար: The Times-ը մեջբերում է մի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքը, որ իրավիճակը իրատեսորեն գնահատելիս՝ պետք է ընդունել, որ Ղրիմն արդեն Ռուսաստանի ձեռքում է: «Գլխավոր խնդիրը հիմա Ռուսաստանին հետ պահելն է Ուկրաինայի ռուսախոս արևելքից»:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ