Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. «Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացնել»

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան. «Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացնել»
05.03.2014 | 11:18

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը Խազար համալսարանում «Միացյալ թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» թեմայով ելույթ է ունեցել և կոչ է արել Ղարաբաղում հանրաքվե անցկացնել: Ըստ apa.az-ի՝ Սիդդիգը ԼՂ հակամարտությունը Շոտլանդիայի իրավիճակի հետ համեմատելով՝ ասել է. «Բոլորը համաձայն են, որ Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները, իսկ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Պատերազմ հրահրելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք: Եվ ԼՂ ապագա կարգավիճակի հետ կապված իրավիճակի լուծման ելքը նույնպես պետք է դառնա հանրաքվեն»: Կայքը հաղորդում է, թե Սիդդիգի կարծիքով՝ դա կլինի «տրամաբանական փոխզիջում` կարգավիճակի լուծման համար»: «Առկա է ուղիղ հակամարտություն. ինչ-որ մեկն ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, ինչ-որ մեկը` ոչ: Մեզ մոտ նույն իրավիճակն է. ոմանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, մյուսները` ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,-ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ