Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն խոստացել է Կիևին տալ 11 միլիարդ եվրո

ԵՄ-ն խոստացել է Կիևին տալ 11 միլիարդ եվրո
05.03.2014 | 17:46

ԵՄ-ն պատրաստ է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուն: Խոսքն այն միջոցների մասին է, որոնք ուղղված կլինեն երկրում բարեփոխումների իրականացմանը:

ԵՄ-ն մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային ցույց տալ տեխնիկական օգնություն՝ տնտեսության և արդյունաբերության ոլորտներում:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը երկրին ցուցաբերվող անհրաժեշտ օգնությունը գնահատել է 35 միլիարդ դոլար: ԵՄ-ում պատրաստ էին ուկրաինական կողմին տրամադրել 20 միլիարդ եվրո՝ նոր կառավարության ձևավորումից հետո: Իր հերթին ԱՄՆ-ն ևս պատրաստ է ցուցաբերել ֆինանսական աջակցություն:
ԵՄ կոմիսար Գյունտեր Օտտինգերը խոստացել է օգնել Ուկրաինային` վճարելու «Գազպրոմ»-ի պարտքը:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ