ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել բոլոր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք որոշել ենք նաև, որ քաղաքացիական և զինվորական կազմի անհատական ոչ մի հանդիպում չպետք է տեղի ունենա: Մենք վերանայում ենք բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի արտգործնախարարները որոշում կկայացնեն ապրիլի սկզբին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նշել է, որ երկխոսության պահպանման համար որոշված է պահպանել դեսպանների հանդիպումը ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի մակարդակով: