Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱՄՆ-ը կպաշտպանի ՈՒկրաինայի ինքնիշխանությունը

ԱՄՆ-ը կպաշտպանի ՈՒկրաինայի ինքնիշխանությունը
06.03.2014 | 12:33

Երեկ Փարիզում կայացել է համաժողով` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Արևմտյան դիվանագետները առաջարկել են Ուկրաինա -ՌԴ բանակցությունների համար միջազգային աջակցության խումբ ստեղծել: Քննարկումը տեղի է ունեցել ծանր և բավականին դժվարին մթնոլորտում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի ցանկացել հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ԶԼՄ-ներին ասել է, որ ի սկզբանե ինքը որևէ հույս չի ունեցել ուկրաինացի և ռուս դիվանագետների հանդիպման առումով, սակայն առանց պաշտոնական Կիևի մասնակցության՝ բանակցություններ վարելը սխալ կլիներ:

«Ես ցանկանում եմ իրատես լինել: Սրանք ծանր ու կոշտ բանակցություններ են, և շատ լուրջ պահ է: Բայց ես կնախընտրեմ այն, թե որտեղ ենք մենք գտնվում այսօր` նրանից, թե որտեղ էինք մենք գտնվում երեկ»,- ասել է Քերրին: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է. «Մենք թույլ չենք տա խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքիշխանությունը»:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ