Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դիպուկահարների հետևում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը՝ նոր կոալիցիայից

Դիպուկահարների հետևում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը՝ նոր կոալիցիայից
06.03.2014 | 13:25

Համացանցում հայտնվել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հեռախոսազրույցը Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Ձայնագրությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ։ Եվրոպացի գործիչները քննարկում են իրենց տպավորություններն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Պաետն ասում է, որ դիպուկահարներին, որոնք կրակել են մարդկանց վրա, վարձել են Մայդանի առաջնորդները։ Նա նշում է, որ իրեն ցույց տրված բոլոր ապացույցները վկայում են, որ ցուցարարներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կրակել են նույն դիպուկահարները։ «Շատ տագնապալի է, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ դեպքերը, և այժմ ավելի հստակ է դառնում, որ այդ դիպուկահարների հետևում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը՝ նոր կոալիցիայից»,-ասել է նա։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ