Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱԳ նախարար Եռլան Իդրիսովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անմիջականորեն շոշափում է ԱՊՀ շրջանակներում երկրների փոխհարաբերությունները և անուղղակի առնչվում Մաքսային միությանը: «Ես առաջարկել եմ հանդիպում անցկացնել ամենամոտ ժամանակներս, որպեսզի տեղի ունենա կարծիքների փոխանակում եւ իրավիճակի վտանգավոր միտումների զարգացումը թույլ չտալու միջոցների քննարկում»,- ասել է Նազարբաևը: