Ռուսական պետական միջազգային Russia today հեռուստաընկերության հաղորդավարուհի Լիզ Ուոլը հայտարարել է, որ այսուհետ չի կարող աշխատել մի ալիքում, «որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և արդարացնում է Պուտինի գործողությունները»:
Հիշելով իր գործընկերոջ՝ «Կարծրատիպերից հեռու» հաղորդման հեղինակ Էբրի Մարտինիի արարքը, որը մարտի 3-ին, ուղիղ եթերում դատապարտեց Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտությունը, Լիզ Ուոլն ասել է, որ ռուսական հեռուստաընկերությունում աշխատելը հարուցում է «էթիկական և բարոյական խնդիրներ»: Հաղորդավարուհու խոսքերով՝ նրա որոշումը մասամբ պայմանավորված է նրանով, որ նա ծնվել է Հունգարիայից ներգաղթած սերնդի ընտանիքում, որը երկիրը լքել է խորհրդային զորքերի դեմ հունգարական ապստամբությունը ճնշելու ժամանակ:
Լիզ Ուոլի արարքը ռուսական հեռուստաընկերության ղեկավարությունը գնահատել է որպես «ինքնագովազդ»: