Եվրամիությունը հրապարակել է ուկրաինացի այն պաշտոնյաների ցուցակը, որոնք ենթակա են պատժամիջոցների: Ցուցակը զետեղված է ԵՄ պաշտոնական ամսագրում՝ նկարագրված պատժամիջոցների հետ մեկտեղ: Ցուցակում տեղ են գտել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը փաստաթղթերում ներկայացված է որպես պետության նախկին ղեկավար և նրա որդիները: Դրանից զատ՝ «սև ցուցակ»-ում են հայտնվել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն և ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 6-ից ԵՄ-ն սառեցնելու է Ուկրաինայի պաշտոնյաների ակտիվները, որոնք, ԵՄ-ի կարծիքով, անօրինական ձևով յուրացվել են պետական միջոցներից: