Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսկ թաթարները դեմ են

Իսկ թաթարները դեմ են
07.03.2014 | 11:24

Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է. «Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Ուկրաինայում` հաշվի առնելով Ղրիմի Գերագույն ռադայի ընդունած որոշումը»:

Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել, որով թերակղզին անջատվում է Ուկրաինայից և միանում Ռուսաստանի Դաշնությանը: 100 հոգանոց խորհրդարանի նիստին ներկա են եղել 78 պատգամավորներ, նրանք միաձայն կողմ են քվեարկել որոշմանը:
«Մտնել ՌԴ կազմի մեջ՝ ՌԴ սուբյեկտի իրավունքներով», - գրված է որոշման տեքստում: Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը ասել է, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն որոշվել է թերակղզում անցկացնել մարտի 16-ին:
Ռուսաստանի Պետդումայում հայտարարել են, թե համապատասխան օրինագիծը պատրաստ են քննարկել արդեն հաջորդ շաբաթ:
Թամերգալիևի խոսքով՝ Ղրիմը ՌԴ-ին միանալու ծրագրի շրջանակներում պատրաստ է որպես ազգային դրամական միավոր ընդունել ռուսական ռուբլին: Սիմֆերոպոլում մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ եթե Ռուսաստանը համաձայնի Ղրիմի՝ ՌԴ-ին միացմանը, «մենք պատրաստ կլինենք մտնել ռուբլու գոտի»: Նա նաև նշել է, որ «պետական սեփականություն հանդիսացող բոլոր ձեռնարկությունները կազգայնացվեն և կդառնան Ղրիմի ինքնավարության սեփականությունը»:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ