Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրով. «Մեզ սպառնալը ևս սպառնալիք է»

Լավրով. «Մեզ սպառնալը ևս սպառնալիք է»
07.03.2014 | 11:29

ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումն արդեն սպառնալիք է՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին:

«Ես պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել եմ այն հանգամանքի վրա, որ շարունակվում է մթնոլորտի անընդհատ սրումը, հայտարարվել է ռուս քաղաքացիների մի շարք §սև¦ ցուցակների մասին, որոնց մուտքը ԱՄՆ կարգելվի»,- ասել է Լավրովը: «Քերին վստահեցրել է, որ նման ցուցակներ դեռևս գոյություն չունեն, դա ընդամենը հանձնարարություն է, սակայն Լավրովը հայտարարել է, թե ոչինչ չի փոխվում, քանի որ դա ևս սպառնալիք է: Սպառնալիք է նաև ութնյակի և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը սառեցնելը»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ