«Եվրամիությունը պետք է Ռուսաստանի վրա հզոր ճնշում գործադրի, որպեսզի ստիպի քաղաքական կարգավորման գնալ Ուկրաինայի հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ԵՄ արտահերթ վեհաժողովից առաջ, որտեղ անդամ երկրների առաջնորդները պետք է քննարկեն Ղրիմի հարցը և ԵՄ պատասխանը Ռուսաստանի գործողություններին:
«Պետք է այս ծանր պահին էական աջակցություն ցույց տալ Ուկրաինային մի կողմից, իսկ մյուս կողմից հզոր ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դիվանագիտական լուծման անցնի»,- ասել է Օլանդը՝ ավելացնելով, որ ճնշումն անհրաժեշտ է երկխոսության դուռ բացելու համար: