Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Ուկրաինայի իրադարձություններն անվանել է սառը պատերազմից հետո եվրոպական անվտանգությանը ամենալուրջ սպառնալիք: «Ուկրաինան չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը. դա մեր առաջնահերթ խնդիրը չէ»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Արսենի Յացենյուկը: Նա պնդում է, որ Կիևը ցանկանում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորել, իսկ «ռազմական տարբերակները» չեն դիտարկվում: Ռասմուսենը ևս քաղաքական որոշումը համարում է «միակ ճանապարհ դեպի առաջ»: