Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրիմի հանրաքվեն անօրինական կհամարվի

Ղրիմի հանրաքվեն անօրինական կհամարվի
07.03.2014 | 11:41

Ղրիմի իրավիճակի վերաբերյալ հանրաքվեի առաջարկը հակասում է միջազգային իրավունքին և Ուկրաինայի Սահմանադրությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ:

«Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է ընթանա երկրի օրինական կառավարության մասնակցությամբ»,-նշել է Օբաման: Նա հայտարարել է Ուկրաինայում միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին` «ապահովելու համար բոլոր ուկրաինացիների, այդ թվում և էթնիկ ռուսների իրավունքների պաշտպանությունը» և Կիևին ու Մոսկվային կոչ է արել սկսել բանակցություններ: Նշենք, որ Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է, թե Անվտանգության խորհրդում ոչ լեգիտիմ են համարել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: ՄԱԿ-ի ԱԽ-ում կարծում են, որ միայն ողջ Ուկրաինայի տարածքով անցկացված հանրաքվեն կարող է լեգիտիմ համարվել:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ