ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չծրագրված այցով գտնվում է Հորդանանի Ակաբա քաղաքում՝ քննարկելու Մերձավոր Արևելքի խնդիրների կարգավորման հարցերը՝ գրում է իսրայելական «Հաարեց» թերթը:
«Ջոն Քերրին հանդիպելու է Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդի և այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Նասեր Յուդեհի հետ, ով Քերրիի հետ նույն չվերթով է վերադարձել», - լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: Բանակցությունների թեման Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման հարցերն են: