Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օբամա. «Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ուկրաինան»

Օբամա. «Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ուկրաինան»
08.03.2014 | 11:00

Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումը ոչ լեգիտիմ են համարում Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Ղրիմի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ուկրաինան: Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հորդորել է ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ