Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը որոշել է մտնել Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես Ռուսաստանյան Դաշնության սուբյեկտ:
Ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նիստում: Ավելի վաղ քաղաքային խորհուրդը որոշել էր Սևաստոպոլի Ռուսաստանի կազմ մտնելու հարցը Ղրիմում հանրաքվեի դնել մարտի 16-ին: