Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԽԽՎ-ն Ուկրաինային կոչ է անում չխաթարել ազգային միասնությունը

ԵԽԽՎ-ն Ուկրաինային կոչ է անում չխաթարել ազգային միասնությունը
08.03.2014 | 11:04

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը, որ ապահովում է վեհաժողովի գործունեությունը նստաշրջանների միջև դադարների ժամանակ, Փարիզում անցկացված հանդիպման արդյունքներով Ուկրաինայի նոր իշխանություններին է դիմել ազգային միասնությունը խաթարող գործողություններից ու հայտարարություններից զերծ մնալու կոչով: ԵԽԽՎ հայտարարությունում նշված է. «Վեհաժողովը իր լիարժեք աջակցությունն է ցուցաբերել Կիևի նոր, լեգիտիմ իշխանություններին և գովել նրանց տոկունությունը: Նա կոչ է արել իշխանություններին՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հռետորությունից, որոնք կարող են պառակտել ուկրաինական հասարակությունը և խաթարել ազգային միասնությունը»: ԵԽԽՎ-ն գտնում է, որ ազգային միասնության ամրապնդման և երկրում ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել նոր սահմանադրություն, որը լիովին կհամապատասխանի Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին, և անցկացնել նախագահական ընտրություններ:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ