Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է մինչև օգոստոս: Ռոմպեյը նշել է, թե համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ: ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվելու է մինչև մայիսի 25-ի նախագահական ընտրությունների օրը: