Ղրիմում արդեն 30 հազար ռուս զինվորական կա՝ հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության օպերատիվ խմբի ղեկավար Միխայիլ Կովալը: Գեներալ-գնդապետը նշել է, որ Ղրիմում լարված իրավիճակը պահպանվում է: Գիշերը ռուս զինվորականները բռնել են 12 սահմանապահի և սահմանով անց են կացրել այն ամենը, ինչ պետք է իրենց: