Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա փաստաբան Թիերի Հերցոգի հեռախոսազրույցները գաղտնալսվել են ֆրանսիացի դատավորների պահանջով, որոնք վարել են Լիբիայի կողմից 2007 թ. Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու գործը: Սարկոզիի և Հերցոգի բանակցությունները հիմք են հանդիսացել նոր հետաքննության համար, որը սկսվել է նախորդ շաբաթ մեկ այլ, արդեն ընթացող կոռուպցիայի մասին դատական գործընթացի ելքի վրա ազդելու գործով:
Միևնույն ժամանակ Փարիզի դատարանը պատրաստվում է քննել Սարկոզիի և նրա կնոջ՝ Կառլա Բրունիի հայցն ընդդեմ նախկին նախագահի խորհրդական Պատրիկ Բուիսոնի, ով շուրջ հինգ տարի ձայնագրել է Սարկոզիի բանակցությունները և 2014 թ. մարտին հրապարակել է իր արխիվների մի մասը: