Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կանադան արգելել է նաև Պուտինի մուտքը

Կանադան արգելել է նաև Պուտինի մուտքը
08.03.2014 | 12:01

Կանադան շարունակում է դատապարտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռազմական միջամտությունը Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը: «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքի համար այսօր մեր կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նախագահ Պուտինի և Ռուսաստանի Դաշնության վրա հետագա ճնշման ավելացման ուղղությամբ ռուս պատասխանատու պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ արգելանքներ սահմանելով, որպեսզի Ռուսաստանը ետ տանի զորքերը: Արգելքը չի թույլատրի այդ մարդկանց մեկնել Կանադա»,-հայտարարել է Հարպերը: Կանադայի վարչապետն ասել է, թե իր երկիրը նախկինի պես մտահոգված է Ուկրաինայում շարունակվող ճգնաժամով: «Շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին` հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասել է Սթիվեն Հարպերը:

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ