ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է ԱՄՆ-ին` ի պատասխան Ղրիմի ճգնաժամի «չձեռնարկել շտապողական և չմտածված քայլեր»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում նա զգուշացրել է, որ պաշտոնական Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը կվնասի ԱՄՆ-ին՝ «անխուսափելիորեն բումերանգի պես կհարվածի հենց Միացյալ Նահանգներին»:
Քերրին «ընդգծել է իրավիճակը դիվանագիտորեն լուծելու կառուցողական ուղի գտնելու կարևորությունը, որը հաշվի կառներ Ուկրաինայի ժողովրդի, Ռուսաստանի և միջազգային հանրության շահերը»: Ըստ BBC-ի՝ «պետքարտուղար Քերրին և արտգործնախարար Լավրովը համաձայնել են առաջիկա օրերին շարունակել խորհրդակցել առաջ շարժվելու ուղու շուրջ»: