Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիան Ղրիմի հանրաքվեն վտանգավոր է համարում

Թուրքիան Ղրիմի հանրաքվեն վտանգավոր է համարում
09.03.2014 | 12:36

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Թուրքիան դատապարտում է Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն: «Մենք այդ որոշումը գնահատում ենք իբրև վտանգավոր և սխալ քայլ, որը կարող է հանգեցնել լուրջ տարաձայնությունների Ղրիմի տարբեր էթնիկ խմբերի միջև, ինչպես նաև բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»,- նշված է հայտարարության մեջ: Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կարծում է, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել երկրի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում և միջազգային իրավունքին համապատասխան:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ