Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քերրին զգուշացրել է Լավրովին

Քերրին զգուշացրել է Լավրովին
09.03.2014 | 13:30

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման (անեքսիա) ցանկացած փորձ կփակի դիվանագիտության դուռը: «Նա պարզ հասկացրել է, որ Ղրիմում կամ Ուկրաինայի այլ հատվածներում էսկալացիայի սաստկացման շարունակությունը, ինչպես նաև Ղրիմի բռնակցման քայլերը կփակեն դիվանագիտական ցանկացած ճանապարհ», -BBC-ին ասել է Պետդեպի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Քերրին Ռուսաստանին նաև «առավելագույն զսպվածության կոչ է արել»:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ